Logo

Սամբոյի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունը կանցկացվի Երևանում

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:30 / 28.04.2022Սամբո
Սամբոյի առաջնություն

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմը որոշել է Երևանին վստահել մարզաձևի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնության կազմակերպումը։

Ստուգատեսը, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի տեղեկացմամբ, պետք է տեղի ունենար Բուլղարիայի Պանագյուրիշչե քաղաքում, սակայն այդ երկիրը չեղարկել է իր հայտը։ Համաշխարհային ստուգատեսը Հայաստանում կանցկացվի նախապես սահմանված ժամկետներում՝ հոկտեմբերի 14-16-ը։

Նշվում է, որ մեր մայրաքաղաքը պատրաստվում էր ընդունել վետերանների աշխարհի առաջնությունը, որը գործկոմի որոշմամբ տեղափոխվել է հաջորդ տարի։

Նմանապես 2023 թվականին է տեղափոխվել կրտսեր տարիքի պատանիների (կադետների) աշխարհի առաջնությունը, որն այս տարվա դեկտեմբերին պետք է անցկացվեր Մոլդովայում։ Իսկ մեծահասակների այս տարվա աշխարհի առաջնությունը Թուրքմենստանից տեղափոխվել է Ղրղզստան և տեղի կունենա նոյեմբերի 11-13-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա