Logo

Սամուել Սևյանը 2700-ից բարձր գործակցով 33-րդ շախմատիստն է աշխարհում 

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:03 / 29.04.2022Շախմատ
Սամուել Սևյան

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանն ԱՄՆ-ի գավաթի խաղարկության արդյունքներով կդառնա 2700-ից բարձր գործակից ունեցող աշխարհի 33-րդ շախմատիստը՝ տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Այդ մրցաշարի առաջին փուլում 21-ամյա Սևյանը հաղթեց 1,5։0,5 հաշվով հաղթեց Ուեսլի Սոյին, երկրորդում 1,5։2,5 արդյունքով զիջեց Ռեյ Ռոբսոնին, իսկ երրորդում՝ Ֆաբիանո Կարուանային՝ 1։1 (0։2)։

Սևյանը ծնվել է Նյու Յորք նահանգի Կորնինգ քաղաքում, իսկ ներկայում բնակվում է Հարավային Բրիջում (Մասաչուսետս)։ Ծնողները՝ Արմեն (լազերային ֆիզիկայի մասնագետ) և Արմինե Սևյանները, մինչև որդու ծնվելն ԱՄՆ են տեղափոխվել Հայաստանից։

Սամուելը շախմատով սկսել է զբաղվել 5 տարեկանից։ Նրա առաջին մարզիչն է եղել միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը։ 2012-ին դարձել է մինչև 12 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն։ Մեկ տարի անց հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ի մեծահասակների առաջնությանը՝ դառնալով այդ մրցաշարում երբևէ ելույթ ունեցած ամենաերիտասարդ խաղացողը։

Սևյանը, գրոսմայստերի նորմատիվ լրացնելով 13 տարեկան 10 ամսական 27 օրականում, գերազանցել է հանրահայտ Ռոբերտ Ֆիշերի ռեկորդը։ Նա ԱՄՆ-ի շախմատային պատմության ամենաերիտասարդ միջազգային վարպետն ու գրոսմայստերն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա