Logo

Սանչոն «Յունայթեդում» իր առաջին գոլի վերաբերյալ գրառում է արել, Հալանդն արձագանքել է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.11.2021ՍՊՈՐՏ
Սանչոն Յունայթեդում իր առաջին գոլի վերաբերյալ գրառում է արել Հալանդն արձագանքել է - Սանչոն «Յունայթեդում» իր առաջին գոլի վերաբերյալ գրառում է արել, Հալանդն արձագանքել է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Վիլյառեալի» դարպասը: Մանկունիական ակումբի կազմում իր առաջին գոլն է խփել Ջեյդոն Սանչոն:

Մինչև այս հանդիպումը երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել էր ՄՅՈՒ-ի 14 խաղի, որոնց ընթացքում աչքի չէր ընկել արդյունավետ գործողությամբ(գոլ, գոլային փոխանցում):

«Հպարտ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում համաշխարհային ֆուտբոլի լավագույն մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում, իմ առաջին գոլը խփելու կապակցությամբ: Ամբողջ թիմը մեծ ջանքեր գործադրեց, մենք առաջ կշարժվենք»,- գրել է Սանչոն Ինստագրամում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Jadon Sancho (@sanchooo10)

«Կարմիր սատանաների» կազմում առաջին գոլը խփելու կապակցությամբ Սանչոյին շնորհավորել են ֆուտբոլիստներ: «Բորուսիայում» Սանչոյի նախկին թիմակից Էրլինգ Հալանդը գրել է. «Շատ եմ հավանում», իսկ Մարկուս Ռեշֆորդը այսպես է շնորհավորել. «Ընկերս: Շնորհավորում եմ, եղբայր»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա