Logo

«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում «Ռեալի» օրհներգի փոխարեն հնչել է You'll Never Walk Alone-ը (տեսանյութ)

16:07 / 16.03.2023ՍՊՈՐՏ
null

«Ռեալ» - «Լիվերպուլ» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում «Արքայական ակումբի» օրհներգի փոխարեն հնչել է You'll Never Walk Alone-ը:

«Ռեալը» գեղեցիկ ժեստով պատասխանել է անգլիական ակումբին, որն «Էնֆիլդում» կայացած առաջին խաղում հարգանքի տուրք էր մատուցել մադրիդյան ակումբի պատվավոր նախագահ Ամանսիոյին:

«Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստի հիշատակին նվիրված լռության րոպեից հետո «Լիվերպուլի» լեգենդ Քենի Դալգլիշը ծաղիկներ էր խոնարհել Իսպանիայի չեմպիոնի երկրպագուների համար նախատեսված սեկտորի մոտ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» պատասխան խաղում ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ հաղթել էր 1-0 հաշվով, իսկ դիմակայությունում առավելության էր հասել 6-2 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա