Logo

«Բարսելոնան» «Սանթոսի» 2 պատանիներին ձեռք բերելու առաջնային իրավունք ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:44 / 09.02.2022ՍՊՈՐՏ
Անջելո-Կայկի

«Սանթոսի» նախագահ Անդրես Ռուեդան հաստատել է, որ «Բարսելոնան» առաջնահերթ իրավունք ունի ձեռք բերելու բրազիլական ակումբի 17-ամյա 2 խաղացողի՝ հարձակվող Անջելոյի և պաշտպան Կայկիի տրանսֆերային իրավունքները:

«Նրանք ամենաշատն են առանձնանում «Սանթոսի» մյուս խաղացողներից: Երկուսն էլ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ են, և դա զարմանալի է: Անջելոն իր նորամուտը նշեց 16 տարեկանում»,- Sport.es-ը մեջբերում է բրազիլական ակումբի նախագահի խոսքը:

Լրագրողը հարցրել է Ռուեդային, թե արդյոք ֆիքսված գումար կա՞ նրանց տրանսֆերի համար, նախագահը պատասխանել է. «Այո՛, բայց այդ տեղեկությունը գաղտնի է: «Բարսելոնան» առաջնահերթ իրավունք ունի, տրանսֆերի գումարը ֆիքսված է. Այս ֆուտբոլիստները պետք է հասնեն այն մակարդակին, որ հանդես գան Բրազիլիայի ազգային հավաքականում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա