Logo

Սառա Ջեսիկա Փարքերը խզել է կապը Քրիս Նոթի հետ

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:56 / 20.05.2022Կինո
null

Ամերիկյան «Sex and the City» հեռուստասերիալի աստղ Սառա Ջեսիկա Փարքերը խզել է կապն իր գործընկեր Քրիս Նոթի հետ՝ բռնության մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Դերասանուհին պատմել է, որ մեղադրանքներից հետո երբեք չի խոսել Քրիսի հետ։ Նա խոստովանել է, որ չգիտի, թե պատրաստ է արդյոք քննարկել այս իրավիճակը:

Ավելի վաղ 2 կին, որոնք անձամբ չէին ճանաչում միմյանց, The Hollywood Reporter-ին պատմել են, որ Նոթն իրենց բռնաբարել է 2004 և 2015 թվականներին։ Ենթադրյալ տուժածներից մեկի խոսքով՝ դերասանն իրեն հրավիրել է իր բնակարան, նախ առանց հարցնելու համբուրել, ապա՝ բռնաբարել։ Դրանից հետո կինը ստիպված է եղել բժշկի դիմել։ Ավելի ուշ նմանատիպ մեղադրանքներ հնչեցրեց նաև երրորդ կինը՝ հայտարարելով, որ Նոթն իրեն բռնաբարել է 2010 թվականին, երբ նա 18 տարեկան էր։

Բռնության մեղադրանքների ֆոնին դերասանի մասնակցությամբ տեսարանը հանվել է «Եվ հենց այնպես» ֆիլմի վերջին դրվագից:

Դերասանուհիներ Սինթիա Նիքսոնը, Սառա Ջեսիկա Փարքերը և Քրիստին Դևիսը համատեղ հայտարարություն են տարածել՝ իրենց աջակցությունը հայտնելով կանանց, որոնք բարձրաձայնել են Քրիս Նոթի ոտնձգությունների և բռնության մասին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա