Logo

Սարգիս Ադամյանը՝ «Քյոլնի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:57 / 05.07.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Հոֆենհայմի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի «Քյոլնում»՝ հայտնում են ակումբները:

29-ամյա Ադամյանն ու Բունդեսլիգայի ակումբը 4 տարվա պայմանագիր են կնքել, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Սարգիսն արդեն միացել է ակումբի ուսումնամարզական հավաքին և այսօր կանցկացնի իր առաջին մարզումը թիմի հետ:

Transfermarkt-ի հաղորդմամբ՝ տրանսֆերի արժեքը կազմել է 1,5 մլն եվրո:

Սարգիս Ադամյանը նոր թիմում ելույթ կունենա «23» համարի մարզազգեստով:

Հիշեցնենք՝ Ադամյանը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալությամբ անցկացրել է բելգիական «Բրյուգեում»՝ դառնալով երկրի չեմպիոն: Նա վարձակալությունից օրեր առաջ վերադարձել էր «Հոֆենհայմ», որի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև հաջորդ տարվա ամառ:

«Շատ ուրախ ենք, որ Սարգիսը միացել է մեր թիմին: Նա ոչ միայն հիանալի խաղացող է, որը կարող է բարելավել մեր թիմի խաղը, այլև հիանալի մարդ:

Մարզական տեսանկյունից տեմպը, առաջ շարժվելու կարողությունը, մեն-մենակ դուրս գալիս իրացումը, ինչպես նաև ագրեսիվ խաղն ու ինտենսիվ աշխատանքը գնդակով բնութագրում են նրան: Այն, որ նա կարող է խաղալ հարձակման գրեթե բոլոր գոտիներում, մեզ ավելի շատ հնարավորություններ է ընձեռում»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Քրիստիան Կելերը:

«Քյոլն» տեղափոխությանս հիմնական շարժառիթներից է այն, որ ճանաչում եմ Շտեֆեն Բաումգարտին ու Քրիստիան Կելերին: Շտեֆենն ավելի վաղ մարզչի օգնական է աշխատել «Հանսա Ռոստոկում», իսկ Քրիստիանին գիտեմ «Ռեգենսբուրգում» անցկացրած երկու տարիներից: 

Ընտանիքս նույնպես ցանկանում էր, որ ես վերադառնայի Գերմանիա, հետևաբար իսկապես ուրախ եմ, որ «Քյոլն» տեղափոխությունս ստացվեց:

Արդեն զգացել եմ ստադիոնում տիրող անհավանական մթնոլորտը: Անհամբերությամբ եմ սպասում քաղաքին ու երկրպագուների հետ ծանոթանալուն: Այժմ կարևորագույնն այն է, որ որքան հնարավոր է շուտ մարզավիճակ հավաքեմ ու թիմակիցներիս հետ աշխատեմ՝ ակումբի նպատակներին հասնելու համար»,- ասել է Ադամյանը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա