Logo

Սարգիս Ադամյանի գոլը հավակնում է ճանաչվել «Հոֆենհայմի» օգոստոսի լավագույնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.09.2021ՍՊՈՐՏ
236872177 2933328700269905 3998633264852041017 n - Սարգիս Ադամյանի գոլը հավակնում է ճանաչվել «Հոֆենհայմի» օգոստոսի լավագույնը

«Հոֆենհայմը» ներկայացրել է օգոստոսի լավագույն գոլի 5 թեկնածուներին:

Այդ շարքում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Նա փոխարինման էր մտել 1-ին տուրում «Աուգսբուրգի» դեմ կայացած խաղում (4-0) և դարձել գոլի հեղինակ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը:

Լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են նաև կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները, հարձակվող Ժորժինյո Ռյուտերը, ինչպես նաև ակումբի Մ17 թիմի հարձակվող Մաքս Մորշտեդտն ու կանանց թիմի ներկայացուցիչ Չանտալ Հագելը:

Ադամյանի օգտին քվեարկելու համար հարկավոր է այցելել այստեղ:

Ադամյան. «Շատ եմ ցանկանում վաղը գրավել Նոյերի դարպասը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա