Logo

Սարգիս Ադամյանի մասնակցությունը «Հերտայի» դեմ խաղին հարցականի տակ է

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 13.05.2020ՍՊՈՐՏ
Սարգիս Ադամյանը պատասխանել է երկրպագուների հարցերին՝ նշելով նաև թե ինչու է ելույթ ունենում 23 խաղահամարով - Սարգիս Ադամյանի մասնակցությունը «Հերտայի» դեմ խաղին հարցականի տակ է
Խաղի մանրամասները

Գերմանիա, Բունդեսլիգա, Խմբային Փուլ 26 տուր

16 Մայիս 2020 - 17:30

0

ՏՍԳ 1899 Հոֆենհայմ

3

Հերտա

0 - 1 Քևին Ակպոգումա (ինքնագոլ) - 58`

0 - 2 Վեդադ Իբիշևիչ - 60`

0 - 3 Մատեուս Սանթոս Կարնեյրու դա Կունյա - 74`

Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի՝ խաղադաշտ վերադարձը կարող է հետաձգվել:

Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, Ադամյանը, որը վնասվածք ուներ, կարող է բաց թողնել իր թիմի առաջիկա հանդիպումները: Նշվում է, մասնավորապես, որ ֆուտբոլիստի՝ «Հերտայի» դեմ մայիսի 16-ին կայանալիք խաղը մեծ հարցականի տակ է:

Վերջին անգամ Ադամյանը խաղադաշտ էր դուրս եկել փետրվարի սկզբին՝ «Բայերի» դեմ հանդիպմանը։ Սարգիսը փոխարինման էր մտել, սակայն որոշ ժամանակ անց ստիպված փոխարինվել էր վնասվածքի պատճառով։ Նա կոճի շրջանում կրկնակի պատռվածք ուներ։ Այնուհետև, որոշում էր կայացվել դիմել վիրահատական միջամտության, որից հետո Ադամյանը հայտարարել էր, որ դժվար թե, այս մրցաշրջանում կարողանա նորից խաղադաշտ դուրս գալ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված դադարն օգնեց ֆուտբոլիստին ժամանակ շահել ու հասցնել նաև մարզումներ անցկացնել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա