Logo

Սարգիս Ադամյանի ծավալուն հարցազրույցը Bundesliga-ի պաշտոնական կայքին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 28.10.2019Հայկական ֆուտբոլ
73342445 2402106493392131 163912444689776640 n - Սարգիս Ադամյանի ծավալուն հարցազրույցը Bundesliga-ի պաշտոնական կայքին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:27

-

-

Հայաստանի հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը հարցազրույց է տվել Բունդեսլիգայի պաշտոնական կայքին՝ խոսելով նոր ակումբում ադապտացիայի, «Բավարիայի» դարպասը ուղարկած դուբլի ու այլ թեմաների մասին:

Թիմը անսպասելիորեն հաղթեց Մյունխենում ու հաղթական արդյունք գրանցեց նաև «Շալկեի» դեմ: Ի՞նչ ազդեցություն ունեցան այդ հաղթանակները թիմի վրա:

Դրանք միանշանակ մեզ վստահություն հաղորդեցին: Մասնավորապես՝ Մյունխենում կայացած հանդիպումը, քանի որ մեր լավագույն խաղը չէինք ցուցադրում: Դա մեզ վստահություն տվեց, ու այդ խաղը հիմք դարձավ: Մենք ապացուցեցինք դա նաև «Շալկեի» դեմ:  Այդ արդյունքը խթան հանդիսացավ մեզ համար, ու հույս ունեմ, որ նույն կերպ կշարունակենք:

Դուք նորեկ եք «Հոֆենհայմում»: Թիմի դեմքը փոխվել է ու ամռանը նոր մարզիչ է եկել: Սա կտրո՞ւկ փոփոխություն է Ձեզ համար:

Ես դա մեծ փոփոխություն չեմ անվանի: Անշուշտ, շատ նոր ֆուտբոլիստներ կան: Դուք պետք է ճանաչեք իրար, որը մենք արել ենք: Մեզ պետք է ժամանակ տանք ու աշխատենք հանգստությամբ ցուցադրելու այն ներուժը, որը կա թիմում:

Աշխարհին հայտնի դարձաք «Բավարիային» խփած 2 գոլի շնորհիվ: Ինչպե՞ս արձագանքեցինք Ձեր ելույթին:

Հրաշալի պահ էր: Իսկապես մեծ հաճույք էր այնտեղ խաղալը: Մյունխենում հաղթելը նույնպես շատ կարևոր էր: Այդ 2 գոլը հրաշալի էին: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը սպասում էր նման բան, այդ թվում՝ ես: Փորձեցի ամեն ինչ ցուցադրել ու կարծում եմ, որ ամեն ինչ լավ դասավորվեց:

Դրվագ առ դրվագ կվերհիշե՞ք Ձեր գոլերը «Ալիանզ Արենայում»:

Ռուդին վերադաձնում է դիրքը: Մենք ցանկանում էինք շատ արագ առաջ շարժվել: Դենիսը ուղարկեց գնդակը իմ ուղղությամբ: Ես ընդունեցի գնդակը աջ ոտքով ու փորձեցի այն անցկացնել Բոատենգի ոտքերի միջով ու դեպի ցանցը: Երկրորդը: Կարծում եմ, որ ես սկսեցի գրոհը: Խաղացի Ռոբերտի ուղղությամբ, հետո նա հետ փոխանցեց: Ես գիտեի, որ պետք է շրջվեմ ու հարվածեմ որքան հնարավոր է արագ, ու այո, գնդակը ցանցում էր:

Ի՞նչ արձագանքներ եղան Հայաստանից Ձեր հիանալի խաղից հետո:

Հաջորդը օրը ես մեկնեցի Հայաստան ու միացա հավաքականին: Նրանք բոլորը ուրախ էին ինձ համար: Շատ հարցեր ու հարցազրույցներ եղան: Հիանալի է, երբ երկիրը, որտեղ դու ծնվել ես, հետաքրքրվում է քո կյանքով ու նշում քո հաջողությունները:

Ինչպե՞ս արձագանքեցին ընտանիքիդ անդամներն ու մտերիմ ընկերներդ:

Նրանք բոլորը շատ երջանիկ էին: Ես փոքրիկ վնասվածքով էի միացել թիմին: Ինձանից որոշակի ժամանակ պահանջվեց թիմում տեղ գտնելու համար: «Բավարիայի» դեմ խաղը սկսելը արդեն զարմանք էր ինձ համար ու հետո 2 գոլը:

Պրոֆեսիոնալ դառնալու Ձեր անցած ճանապարհին նայելիս՝ ի՞նչ եք զգում: Միշտ չէ, որ հեշտ է եղել:  Մինչև «Հոֆենհայմ» տեղափոխվելը Դուք խաղացել եք այնպիսի թիմերում ինչպիսիք են՝ «Ստայնբախը» ու «Յան Ռեգենսբուրգը»:

Բարեբախտաբար, հնարավորություն եմ ունեցել մարզվել «Հանսա Ռոստոկ» զարգացման կենտրոնում: Լավ կրթություն եմ ստացել: Պրոֆեսիոնալը դառնալը այդքան էլ հեշտ չէր: Ես թափ հավաքեցի ու սկսեցի 4-րդ դիվիզիոնից ու «Ռեգենսբուրգից»: «Ռեգենսբուրգից» ինձ ֆիքսեցին ու այնտեղ բոլորը ինձ վստահություն հաղորդեցին:

Ինչպե՞ս անցաք դժվարությունների միջով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին:

Ես դեռ շատ երիտասարդ էի: Պարզապես հաճույք էի ստանում ֆուտբոլից: Դա ինձ չէր ընկճում: Ես պարզապես շարունակում էի անել այն, ինչ անում էի:

Ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը Գերմանիայում որպես հայ ներգաղթյալ:

Ես շատ փոքր էի: 4 ու կես տարեկան էի, երբ եկա Գերմանիա: Ինձ համար հեշտ էր, քանի որ ես բոլորի նման սկսեցի դպրոց հաճախել ու գերմաներեն սովորել: Այնպես որ, ինձ համար բարդ չէր: 14 տարեկան էի, երբ տեղափոխվեցի Հանսայի գիշերօթիկ դպրոց:

Ձեր հայրը կոշիկի գործարան ուներ Հայաստանում…:

Նա կոշիկի գործարան ուներ, որը սնանկ ճանաչվեց 98-ին: Իմ հորաքույրը Գերմանիա էր տեղափոխվել 2 տարի առաջ: Նա պատմեց մեզ, որ այնտեղ լավ է, մենք մի փոքր մտածեցինք ու տեղափոխվեցինք:

Որքա՞ն կարևոր էր ինտեգրվել  հասարակությունում 4 տարեկանում:

Ինտեգրվելը շատ կարևոր է: Լեզվին տիրապետելը օգնում է, բայց Գերմանիայում հասկացա, որ կարող եմ ամեն ինչի հասնել:

Ի՞նչ դեր խաղաց ֆուտբոլը ինտեգրման տեսանկյունից:

Չափազանց կարևոր էր: Միանանշանակ:  Ֆուտբոլի միջոցով մարդկանց հետ կապ հաստատելը, նոր ընկերներ ձեռք բերելը: Շատ օգտակար էր:

Ի՞նչ անհատական նպատակներ եք դրել Ձեր առաջ «Հոֆենհայմում»:

Ես գիտեմ, որ դեռ շատ բան ունեմ սովորելու: Ցանկանում եմ տքնաջան մարզվել ամեն օր ու վաստակել իմ տեղը մեկնարկային կազմում:

Այս մրցաշրջանի համար ի՞նչ նպատակներ ունեք թիմի հետ:

Այդ մասին դեռ չեմ մտածել: Ինձ համար ամենակարևորը աճը շարունակելն է ու առաջ շարժվելը: Ինչ-որ պետք է լինի, կլինի:

Ի՞նչ մասնագիտություն կընտրեիք, եթե ֆուտբոլիստ չդառնայիք:

Որպես արդյունաբերական ոլորտի վաճառքի մասնագետ դասընթաց եմ անցել: Ցավոք, այն ավարտի չեմ հասցրել, սակայն կարծում եմ, որ այդ ճանապարհով կընթանայի: Բայց ես միանշանակ ցանկանում եմ մնալ ֆուտբոլային հասարկությունում:

Ինչպե՞ս եք նշում Ձեր գոլերը:

Կրոնիս համար պարզապես խաչակնքվում եմ: Դա ինձ համար շատ բան է նշանակում: Ես խաչակնքվում եմ, երբ մարզադաշտ եմ մտնում: Դա մի բան է, որը ես միշտ անում եմ ու կանեմ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա