Logo

Սարգիս Ադամյանի վիճակագրությունը և գնահատականները «Բորուսիայի» դեմ հանդիպմանը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.12.2019Հայկական ֆուտբոլ
80087350 2454621131474000 4287167051274911744 o - Սարգիս Ադամյանի վիճակագրությունը և գնահատականները «Բորուսիայի» դեմ հանդիպմանը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:12

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հոֆենհայմը» Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով կամային հաղթանակ է տոնել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը 79-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ 87-րդ րոպեին իր ակտիվում գրանցել արդյունավետ փոխանցում՝ օգնելով հաջողության հասնել Անդրեյ Կրամարիչին: Հայ ֆուտբոլիստը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել ընդմիջումից անմիջապես հետո:

Ադամյանը խաղի ընթացքում կատարել է 1 հարված (ավարտվել է գոլով), 1 հարված ընդհատվել է մրցակցի պաշտպանության կողմից, գնդակին դիպչել է 16 անգամ, կատարել 6 փոխանցում (ճշգրտությունը՝ 75%), 1 առանցքային փոխանցում, 2 բարձրից փոխանցում (1-ը հասել է հասցեատիրոջը), մասնակցել 3 մենապայքարի ու հաղթել 2-ում, 3 անգամ կորցրել գնդակը, 1 անգամ խախտել կանոնները:

SofaScore հեղինակավոր պորտալը 8 բալով է գնահատել 26-ամյա ֆուտբոլիստին, ինչը լավագույն ցուցանիշն է «Հոֆենհայմի» խաղացողների շրջանում: Ինչ վերաբերում է «Բորուսիային», ապա դորտմունդցիների կազմում ամենաբարձրը գնահատվել է գոլի հեղինակ դարձած Մարիո Գյոտցեն, որը նույնպես ստացել է 8 գնահատականը:

WhoScored հեղինակավոր պորտալը մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Ադամյանին՝ նրա ելույթը գնահատելով 8 բալով: 2-րդ ամենաբարձր գնահատական ստացած խաղացողը Գյոտցեն է (7,7):

Transfermarkt. Ադամյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա