Logo

Սարգիս Ադամյանին տուրի լավագույնն է ճանաչել նաև Opta-ն

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 08.10.2019ՍՊՈՐՏ
adamyan45 - Սարգիս Ադամյանին տուրի լավագույնն է ճանաչել նաև Opta-ն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:27

-

-

Հեղինակավոր Opta վիճակագրական ռեսուրսը ամփոփել 7-րդ տուրը՝ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանին ճանաչելով լավագույն ֆուտբոլիստը:

«Սարգիս Ադամյանը առաջին ֆուտբոլիստն է, որը Բունդեսլիգայի իր առաջին 2 գոլերը խփում է «Բավարիայի» հետ արտագնա խաղում»,-գրում է պորտալի թվիթերյան էջը:

Opta-ն կից նաև ներկայացրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի վիճակագրությունը մյունխենյան թիմի հետ խաղում. Ադամյանը խաղադաշտում անցկացրել է 82 րոպե, կատարել 3 հարված դարպասի ուղղությամբ, որոնցից 2-ը եղել են դիպուկ ու ավարտվել գոլով, հարձակվողը 38 արագացում է կատարել ու զարգացրել մինչև 33 կմ/ժ արագություն:

Սարգիս Ադամյանը տուրի լավագույն ֆուտբոլիստն է Բունդեսլիգայի վարկածով

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա