Logo

Սարգիս Ադամյանը բարեհաջող վիրահատվել է (լուսանկար)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.02.2020Հայկական ֆուտբոլ
Capture 32 - Սարգիս Ադամյանը բարեհաջող վիրահատվել է (լուսանկար)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:10

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը պետք է այսօր վիրահատության ենթարկվեր: Նա խնդիրներ ուներ կոճի շրջանում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում վիրահատությունից հետո արված լուսանկար է հրապարակել և գրել․ «Շնորհակալ եմ շուտափույթ ապաքինման բազմաթիվ մաղթանքների համար: Վիրահատությունը բարեհաջող է անցել: Ողջունում եմ բոլորին»:

Ադամյանի ապաքինման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակություն չկա:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

vielen Dank für die vielen Genesungswünsche. Die op ist gut verlaufen. Gruß euer sargis.

Публикация от Sargis Adamyan (@sargis_adamyan)

26-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման (6 խաղում՝ մեկնարկային կազմում) ու դարձել 5 գոլի հեղինակ: «Հոֆենհայմը» վաստակած 34 միավորով 7-8-րդ հորիզոնականներն է բաժանում «Վոլֆսբուրգի» հետ:

Ադամյանը «Հոֆենհայմի» մարզչի տակտիկական «սուպերզենքն» է․ Թիմի և Սարգսի էվոլյուցիայի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա