Logo

Սարգիս Ադամյանը պատասխանել է երկրպագուների հարցերին՝ նշելով նաև, թե ինչու է ելույթ ունենում 23 խաղահամարով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.04.2020ՍՊՈՐՏ
Սարգիս Ադամյանը պատասխանել է երկրպագուների հարցերին՝ նշելով նաև թե ինչու է ելույթ ունենում 23 խաղահամարով - Սարգիս Ադամյանը պատասխանել է երկրպագուների հարցերին՝ նշելով նաև, թե ինչու է ելույթ ունենում 23 խաղահամարով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:10

-

-

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն ակումբի ինստագրամյան էջում պատասխանել է երկրպագուների հարցերին։

– Ո՞րն է «Հոֆենհայմի» մարզաշապիկով քո լավագույն պահը։

– «Բավարիայի» դեմ հանդիպումը, որտեղ մենք հաղթեցինք, ու ես երկու գոլ խփեցի։

– Ո՞վ է քո լավագույն թիմակիցն ակումբում։

– Շատ թիմակիցներ ունեմ, որոնց հետ հարաբերություններս լավ են, սակայն կառանձնացնեմ Կրամարիչին, Բիչակչիչին, Ստեֆիլիդիսին ու Նորդվեյթին։

– Ե՞րբ լավ մարզավիճակ կհավաքես։

– Ես արդեն անհատական մարզումներ եմ անցկացնում խոտածածկին։ Ապաքինման համար դեռ որոշ ժամանակ կպահանջվի։ Հուսով եմ՝ ամբողջական ծրագրով մարզումներ կարող եմ անցկացնել մայիսի կեսից։ Եթե մրցաշրջանը շարունակվի մինչև հունիս, ակնհայտ է, որ ես նորից խաղալու հույսեր կունենամ։

– Ինչո՞ւ ես ելույթ ունենում 23 համարի մարզազգեստով։

– Ես ծնվել եմ մայիսի 23-ին։ «Ռեգենսբուրգում» ևս հանդես եմ եկել այդ խաղահամարով, ու այն ինձ հաջողություն է բերել։

– Քո սիրելի սերիալները։

– Մի քանիսն եմ սիրում։ Օրինակ՝ «Money Heist»-ը, «Power»-ը և «Prison Break»-ը։

– Այս ընթացքում ինչո՞վ ես զբաղվում մարզումներից բացի։

– Ես PlayStation եմ խաղում, ամենաշատը «Call of Duty» խաղը։

– Ի՞նչն ես ամենաշատը կարոտել կարանտինի ընթացքում։

– Բարեբախտաբար, մենք հիմա նորից մարզվում ենք, բայց այն, ինչին ամենաշատն եմ սպասում, նորից սրճարան կամ ռեստորան այցելելն է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա