Logo

Սարգիս Ադամյանը պատմել է Գերմանիայում տիրող վիճակի մասին ու խոսել իր ապաքինումից

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 24.03.2020ՍՊՈՐՏ
79702848 2446843195585127 8082436518955712512 o - Սարգիս Ադամյանը պատմել է Գերմանիայում տիրող վիճակի մասին ու խոսել իր ապաքինումից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:10

-

-

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ գրեթե բոլոր եվրոպական առաջնությունները դադարեցվել են: Հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային հավաքականում շատ են արտերկրի թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները՝ ՀՖՖ պաշտոնական կայքը սկսել է շարք, որում հերթով անդրադառնալու է մեր ֆուտբոլիստներին՝ հետաքրքրվելով՝ ինչպես են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն անդրադարձել նրանց բնականոն կյանքի վրա: Առաջինը  ՀՖՖ զրուցել է գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի հետ.

«Գերմանիայում արտակարգ դրություն է, գրեթե ոչ ոք դուրս չի գալիս տնից. դա արգելված է: Մարզումները ևս դադարեցված են: Բացառություն է արվում միայն վնասվածք ունեցող ֆուտբոլիստների համար, որոնց թվում եմ նաև ևս:

Այժմ բնակվում եմ Հայդելբերգում, «Հոֆենհայմի» մարզաբազա գնում եմ ավտոմեքենայով: Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում: Եթե ամեն ինչ այսպես էլ շարունակվի, մոտ ժամանակներս կսկսեմ արդեն թեթև վազքեր անել: Բժիշկներն ասում են, որ, հնարավոր է, մայիսի վերջին արդեն կարողանամ խաղադաշտ վերադառնալ, եթե, իհարկե, այդ ժամանակ Բունդեսլիգայի առաջնությունը վերսկված լինի:

Հուսով եմ, որ հունիսին Հայաստանի հավաքականը ևս ընկերական հանդիպումներ կանցկացնի, որոնց կկարողանամ մասնակցել:

Շատ եմ լսել Խոակին Կապառոսի մասին: Վստահ եմ, որ նրա գխավորությամբ կառաջադիմենք և մեզ կդրսևորենք մեր լավագույն կողմերը»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա