Logo

Ադամյանն ապաքինվել է. «Բրյուգեի» հայտացուցակը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:22 / 01.04.2022ՍՊՈՐՏ
null

Այսօր՝ ժամը 22:45-ին, Բելգիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Բրյուգեն» կհյուրընկալվի «Բերսխոտին»:

Հրապարակվել է «Բրյուգեի» հայտացուցակն այս հանդիպմանը, որում տեղ է գտել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

Հայ հարձակվողը վնասվածք էր ստացել 32-րդ տուրի՝ «Գենկի» դեմ խաղի վերջնամասում: Նա նաև գոլի հեղինակ էր դարձել այդ խաղում:

Սարգիսը չէր միացել Հայաստանի հավաքականին՝ մասնակցելու Չեռնոգորիայի և Նորվեգիայի դեմ կայացած ընկերական մրցավեճերին:

«Բրյուգեի» հայտացուցակը

Մինյոլե, Լամենս, Շինթոն, Սոբոլ, Նսոկի, Հենդրի, Օդոյի, Մեխելե, Մատա, Դալանտա, Սկով Օլսեն, Վանակեն, Վորմեր, Ռիթս, Դե Կետելարե, Սանդրա, Ադամյան, Լանգ,Դոստ, Նուսա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա