Logo

Սարգիս Ադամյանը վիրահատության կենթարկվի

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 25.02.2020ՍՊՈՐՏ
l JodEPDyt2b - Սարգիս Ադամյանը վիրահատության կենթարկվի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:10

-

-

Հայաստանի հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը այսօր կվիրահատվի, այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի թվիթերյան պաշտոնական էջը:

Ֆուտբոլիստը խնդիրներ ունի կոճի հետ կապված, այդ պատճառով որոշում է կայացվել դիմել վիրահատական միջամտության:

Ադամյանը կվիրահատվի այսօր Մուրնաուում: Ապաքինման ժամկետների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Վերջին անգամ Ադամյանը խաղադաշտ էր դուրս եկել այս ամսվա սկզբին՝ «Բայերի» դեմ հանդիպմանը։ Սարգիսը փոխարինման էր մտել, սակայն որոշ ժամանակ անց ստիպված փոխարինվել էր վնասվածքի պատճառով։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Ադամյանը մասնակցել է 15 խաղի՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա