Logo

Սարգիս Հովհաննիսյանն աշխատանքի է անցել «Լոկոմոտիվի» սելեկցիոն բաժնում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.06.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Հովհաննիսյանն աշխատանքի է անցել Լոկոմոտիվի սելեկցիոն բաժնում - Սարգիս Հովհաննիսյանն աշխատանքի է անցել «Լոկոմոտիվի» սելեկցիոն բաժնում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի նախկին օգնական Սարգիս Հովհաննիսյանն աշխատանքի է անցել ակումբի սելեկցիոն բաժնում՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը լքել էր ակումբի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, քանի որ ավարտվել էր կողմերի պայմանագրի ժամկետը:

Հայ մասնագետը 2004 թվականից աշխատում է մոսկովյան ակումբի համակարգում:

Հովհաննիսյանը մարզական կարիերայի ընթացքում «Լոկոմոտիվում» ելույթ է ունեցել 1994-99 թվականներին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա