Logo

Սարգիս Հովսեփյանը խոսել է Խորեն Բայրամյանի և Նաիր Տիկնիզյանի մասին

12:36 / 22.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, ազգային թիմի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած Սարգիս Հովսեփյանը խոսել է ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի մասին:

«Բայրամյանն ուժեղացրել է Հայաստանի հավաքականը և մենք ուրախ ենք այդ կապակցությամբ: Մենք նման մակարդակի ֆուտբոլիստ չունենք:

Ռուսաստանի Պրեմիեր լիգան մի քանի անգամ ավելի ուժեղ է Հայաստանի առաջնությունից: Ուրախ կլինենք ցանկացած ֆուտբոլիստի համար, որը կցանկանա խաղալ մեր հավաքականի կազմում և կարող է ուժեղացնել թիմը:

Մենք այդքան ֆուտբոլիստներ չունենք: Ռուսաստանում Հայաստանի բնակչությունից ավելի շատ ֆուտբոլիստներ կան: Մեզ համար Խորենը սուպերֆուտբոլիստ է, խաղում է «Ռոստովում», և դա շատ լավ է մեզ համար:

Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքականում խաղալու որոշումը նորմալ եմ ընդունում: Եթե նա ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում, ապա ինչո՞ւ ոչ: Մենք միայն ուրախ ենք նման մակարդակի ֆուտբոլիստների համար, քանի որ մրցակցության հարցում շատ խնդիրներ ունենք, իսկ Տիկնիզյանը չի խանգարի:

Հասկանալի է, որ առաջին հերթին նա կցանկանար խաղալ Ռուսաստանի հավաքականում, սակայն ինչ արած: Ընտրել է այն, ինչի հնարավորություն մնացել է: Մենք նույնպես առանձնապես ընտրության հնարավորություն չենք ունեցել, այնպես որ, պետք է գոհ լինել եղածով»,- «РБ Спорт»-ի հետ զրույցում նշել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչը, որը 2015-ին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերին և անցկացրած 21 խաղում խփել է 2 գոլ:

Հայաստանի հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի Մ19, Մ20, Մ21 հավաքականներում և անցկացրած 16 խաղում խփել է երեք գոլ: Նա արդեն ստացել է հայկական անձնագիր և Հայաստանի հավաքականում նորամուտը կարող է նշել Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում:

Սարգիս Հովսեփյան. «Առանձնակի հիշողություններ չեն պահպանվել Թուրքիայի դեմ խաղերից»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա