Logo

Հայաստանի Առաջին խմբի լավագույն ռմբարկուն տեղափոխվել է Ռումինիա

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:18 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Sargis Metoyan

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ռմբարկու Սարգիս Մեթոյանը ելույթները կշարունակի Ռումինիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Չիկսերեդա» ակումբում։

Նա մասնակցել է թիմի նորեկների ներկայացման արարողությանը՝ տեղեկացնում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը։

Տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մեթոյանը հանդես էր գալիս «Լեռնային Արցախ» թիմում, որի կազմում 2021/22 թվականների առաջնության անդրանիկ հատվածում դարձել է 14 գոլի հեղինակ։ «Չիկսերեդան» 16 տուրից հետո 21 թիմերի պայքարում ընթանում է 7-րդ տեղով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա