Logo

Շանթ Սարգսյանը կրկին լավագույնն էր

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:43 / 20.06.2022Շախմատ
null

Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվեց միջազգային գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցեցին նրա լավագույն սաները:

10 շախմատիստների մասնակցությամբ շրջանաձև մրցակարգով անցկացված մրցաշարի հաղթող դարձավ Շանթ Սարգսյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: Հիշեցնենք, որ նա վերջերս հաղթող էր դարձել նաև Կարեն Ասրյանի հուշամրցաշարում:

Շանթը տոնեց 7 հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի, միակ պարտությունը կրեց 4-րդ տուրում Մանուել Պետրոսյանից: Վերջինը 6,5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: 6-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանեցին Սամվել Տեր- Սահակյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա