Logo

Սարի. «Այդ պարտությունից հետո ամոթի զգացողություն կար»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:24 / 03.04.2022ՍՊՈՐՏ
null

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոստովանել է, որ ամոթի զգացողություն է ունեցել Ա Սերիայի 30-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից հետո (0-3):

«Մենք պարզապես պարտություն չկրեցինք, այլ անգամ չխաղացինք այդ խաղում։ Ամոթի զգացողություն կար երկրպագուների ու «Լացիոյի» անձնակազմի առջև։ Հարցը պարտության մեջ չէր, այլ այն՝ թե ինչպես տեղի ունեցավ դա»,- Սարիի խոսքն է հաղորդում Football Italia-ն։

Սարին «Լացիոն» գլխավորում է 2021 թվականի հունիսից։ 63-ամյա մասնագետի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։ 

«Լացիոն» 31 խաղից հետո վաստակած 52 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Ռոման» 51 միավորով 7-րդն է։ Առաջատարը «Միլանն» է՝ 66 միավոր։ Իտալիայի գործող չեմպիոնը «Ինտերն» է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա