Logo

Սարին նոր պայմանագիր կնքեց «Լացիոյի» հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:30 / 02.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Լացիոյի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը։

Մասնագետի ու իտալական ակումբի միջև նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Ավարտված մրցաշրջանում «Լացիոն» 63-ամյա Սարիի գլխավորությամբ 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել Ա Սերիայում, Իտալիայի գավաթի խաղարկությունում պայքարը լքել է քառորդ եզրափակիչից, իսկ Եվրոպա լիգայում՝ դուրս մնացել 1/16-ից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա