Logo

Satty Zhuldyz. Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը, Մարտիրոսյանը 5-րդն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:42 / 22.04.2023Շախմատ
null

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվեց արագ շախմատի Satty  Zhuldyz միջազգային մրցաշարը: Մրցումային երրորդ օրը կայացան 9-11-րդ տուրերի մրցախաղերը: 

Լևոն Արոնյանը մեկնարկեց ռուսաստանցի Կատերինա Լագնոյի նկատմամբ տարած հաղթանակով, ապա հաշտություն կնքեց մրցաշարի առաջատար, հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսիի և Հայկ Մարտիրոսյանի հետ: Ընդ որում հայ գրոսմայստերների մրցավեճն ավարտվեց արդեն 9-րդ քայլին: 

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 8 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Արոնյանը 1,5 միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող Արջուն Էրիգայսիից:

Հայկ Մարտիրոսյանը 5,5 միավորով զբաղեցրեց 5–րդ տեղը: Նա 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ, ապա պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին:

Ապրիլի 23-ին շախմատիստները կհանգստանան, իսկ հաջորդ օրն իրենց հարաբերությունները կպարզեն կայծակնային (բլից) շախմատում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա