Logo

Սաուլ Ալվարեսը պամել է, թե որ դեպքում չի մենամարտի Դմիտրի Բիվոլի հետ

Հեղինակ
VNews
14:14 / 30.08.2022Բռնցքամարտ
Սաուլ Ալվարես-Դմիտրի Բիվոլ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը (57-2) պատմել է, որ WBA վարկածով կիսածանր քաշային կարգում Դմիտրի Բիվոլի (20-0) հետ մենամարտից կհրաժարվի միայն այն դեպքում, եթե ռուս բռնցքամարտիկը պարտվի մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին (44-0)։

«Ռամիրեսը բոլոր շանսերն ունի հաղթանակի համար։ Իհարկե, ցանկանում եմ, որ նա հաղթի։ Եթե Բիվոլը պարտվի, ռևանշ չի լինի։ Արդյո՞ք կմենամարտեմ Ռամիրեսի հետ․ չեմ ցանկանում մրցել հայրենակցիս դեմ։ Եթե Բիվոլը հաղթի Ռամիրեսին, ապա ես կմենամարտեմ նրա հետ»,- մեքսիկացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է FightHype-ը։  

Դմիտրի Բիվոլի ու Խիլբերտո Ռամիրեսի մենամարտը կկայանա նոյեմբերի 5-ին Աբու-Դաբիում։ Կվիճարկվի WBA վարկածով չեմպիոնական գոտին կիսածանր քաշային կարգում։

Սաուլ Ալվարեսը Դմիտրի Բիվոլի հետ մենամարտել է 2020-ի մայիսին ու պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա