Logo

Savage Garden-ից սթենդափ արտիսիտ [զրույց Դարրեն Հեյզի հետ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 14.04.2020Երաժիշտներ
93788357 157623328908161 7889071490652438528 n - Savage Garden-ից սթենդափ արտիսիտ [զրույց Դարրեն Հեյզի հետ]
Դարրեն Հեյզը  ավստրալացի երգիչ է, Savage Garden խմբի մեներգիչը։ Նա 2015 թվականին նա թողեց երաժշտական կարիերան և նվիրեց իրեն սթենդափ արտիստի մասնագիտությանը։
Մենք զրուցել ենք Դարրենի հետ կարանտինի, երաժշտության և իր պլանների մասին․․․

Բարև ձեզ, Դարրեն, ինչպե՞ս եք, ինչ եք անում ինքնամեկուսացման մեջ։

Բարև ձեզ։ Լավ եմ, շնորհակալություն։ ․․․ Իրականում այս կարանտինն ինձ շատ գործերից է կտրել, ինչպես վստահ եմ, ձեզանից շատերին։ Բայց դե փորձում եմ ըմբռնումով մոտենալ իրավիճակին և գիտակցել, որ սա, նախևառաջ, բոլորիս առողջության համար է։ Ես սիրում եմ մարդկանց, սիրում եմ գրկել, համբուրել ընկերներիս, միշտ շրջապատված եմ շատ մարդկանցով, այդ պատճառով էլ մի փոքր տխուր է ինձ համար մեկուսացումը։
Հիմնականում տանն եմ, շանս՝ Պլուտոյի հետ։ Մինչ այդ տանը լինելու քիչ ժամանակ էի ունենում, հիմա վայելում եմ այս ժամանակահատվածը․ հեռուստացույց եմ նայում, օնլայն շփվում եմ ընկերներիս հետ ինչպես և դուք բոլորդ, վստահ եմ։
93371848 3163606830345889 6463379907316547584 n 960x1200 - Savage Garden-ից սթենդափ արտիսիտ [զրույց Դարրեն Հեյզի հետ]

Ձեզ Հայաստանում սիրողներ շատ կան, ի՞նչ գիտեք դուք Հայաստանի ու հայերի մասին։ Մենք միշտ սիրում ենք օտարերկրացիներին այդ հարցը տալ։

Հայաստանի մասին, ցավոք, շատ բան չգիտեմ, միայն այն, ինչ ինձ պատմել են իմ 2 հայ ընկերները, որոնք իրականում այնքան են սիրում իրենց հայրենիքը, որ իմ մեջ էլ հարգանք է ձևավորվել այդ երկրի հանդեպ։ Հայերի մասին էլ շատ լավ կարծիք ունեմ, իմ հայ ընկերներն իրոք այնքան լավ, ջերմ, հոգատար ու բարի մարդիկ են, որ վստահ եմ՝ դրանք ազգային հատկանիշներ են, բնորոշ բոլոր հայերին։

Savage Garden-ից սոլո կարիերա․․․ Հետո՝ սթենդափ արտիստի գործունեություն․․․ Հե՞շտ են տրվում բաժանումներն ու նոր սկիզբները ձեզ։

Ոչ, հեշտ չեն տրվում։ Առհասարակ փոփոխություններ չեմ սիրում։ Բայց կյանքն է այդպիսին, պետք է միշտ առաջ գնալ, իսկ առանց փոփոխությունների դա անհնար է։

«Insatiable» այս սինգլը պայթեցրեց բոլոր չարթերը ժամանակին։ Իսկ այսօրվա երաժշտական աշխարհում ի՞նչ երգեր ու երաժշտություն կարող է նման հաջողություն ունենալ։ Հավանո՞ւմ եք մերօրյա մյուզիք ինդուստրիան։

«Insatiable»-ն իրոք շատ սիրվեց, դա և՛ սպասելի էր, և՛ անակնկալ, քանի որ երբեք չես կարող գուշակել՝  որ սինգլը կդառնա հիթ, որը` ոչ։ Այսօր էլ է այդպես, շատ լավ երգեր կան, որոնց մասին քիչ են խոսում, և կան այնպիսինները, որոնք ամեն անկյունում հնչում են։ Ժամանակակից արտիստներից շատերին եմ հավանում ու լսում, ամենաշատը գնահատում եմ Լեդի Գագային որպես արտիստ և երաժիշտ։

Secret Codes And Battleships ձեր վերջին ալբո՞մն է, այդպես չէ՞։ Ինչով եք զբաղված հիմա, ինչ նորությունների սպասենք։

Այո, այո, իմ վերջին ալբոմն է դա։ Բայց այդ ալբոմից հետո նոր երգեր ունեմ ձայնագրած։ Հիմա ուժերս փորձում եմ թատրոնում, շատ եմ ճանապարհորդում, վստահ կարող եմ ասել՝ վայելում եմ կյանքը, գիտակցում եմ նաև, որ երբեմնի սիրունատես տղան չեմ էլ, այն մեկը, որ ժամանակին ամենագեղեցիկ տղամարդկանցից էր համարվում, մեծացել եմ, բայց գեղեցիկ եմ մեծացել :))
93880099 217381822865875 7729172662836002816 n 960x960 - Savage Garden-ից սթենդափ արտիսիտ [զրույց Դարրեն Հեյզի հետ]

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա