Logo

Սաուլը կարիերան կշարունակի «Չելսիում»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 01.09.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
կարիերան կշարունակի Չելսիում - Սաուլը կարիերան կշարունակի «Չելսիում»

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Սաուլ Նիգեսը մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»՝ հաղորդում է «ազնվականների» պաշտոնական կայքը:

Կողմերը կնքել են վարձակալական պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Լոնդոնյան ակումբն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու պայմանագրային իրավունք ունի:

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի մարտահրավեր ստացա ու կարող եմ խաղալ «Չելսիում»: «Կապույտների» երկրպագուներ, հիմա ես ձեզնից մեկն եմ: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ կրելու ակումբի խաղաշապիկը»,- ասել է Սաուլը գործարքից հետո:

Գրիզմանը վերադարձավ «Ատլետիկո»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա