Logo

«Сбербанк» -ն այլևս հասանելի չէ Android և iOS համակարգերում

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:30 / 15.04.2022Լրահոս
Сбербанк

Ռուսական «Сбербанк»-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Android և iOS օպերացիոն համակարգերի օգտատերերն այլևս չեն կարող ներբեռնել և թարմացնել ընկերության հավելվածը։

Պատժամիջոցների պատճառով Google-ը և Apple-ը հեռացրել են առցանց բանկային ծրագիրը Google Play-ից և App Store-ից։ Այն օգտատերերը, որոնք նախկինում ներբեռնել են հավելվածը, կարող են շարունակել օգտագործել այն: Մնացած բոլորը պետք է օգտագործեն վեբ տարբերակը:

Հիշեցնենք, որ «Сбербанк»-ի դեմ պատժամիջոցները պայմանավորված են փետրվարի վերջին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա