Logo

«Շալկեի» բողոքը. թիմի մարզաշապիկներից կհեռացվի գլխավոր հովանավոր Gazprom-ի անվանումը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:01 / 24.02.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Շալկե

Գերմանական «Շալկեն» պաշտոնական հայտարարություն է կատարել՝ հայտնելով, որ թիմի մարզաշապիկներից կհանվի ակումբի գլխավոր հովանավոր Gazprom-ի անվանումը:

Որոշումը պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների սրմամբ: Հիշեցնենք, որ Gazprom-ը ռուսական գազարդյունաբերական ընկերություն է:

«Հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները, զարգացումներն ու սրացումները՝ «Շալկեն» որոշել է հեռացնել գլխավոր հովանավորի՝ «GAZPROM»-ի անվանումը թիմի մարզաշապիկներից:

Այս որոշումը կայացվել է GAZPROM Germania-ի հետ քննարկումներից հետո: Այդ անվանման փոխարեն թիմի մարզաշապիկների կրծքավանդակի հատվածում կլինի «Schalke 04» գրությունը»,- ասված է ակումբի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա