Logo

Սկիրա. Պոգբան կտեղափոխվի «Յուվենտուս»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:28 / 07.06.2022ՍՊՈՐՏ
Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջիկա օրերին կդառնա «Յուվենտուսի» ֆուտբոլիստ՝ հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Իտալացու տեղեկություններով՝ թուրինյան ակումբում Պոգբան ելույթ կունենա «10» համարի մարզաշապիկով, որով ժամանակին նա խաղացել է «Յուվենտուսում»: Մինչև այս «10» համարով իտալական գրանդում խաղում էր արգենտինացի Պաուլո Դիբալան, որն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից:

Հաղորդվում է, որ Պոգբան Թուրինում տարեկան 8 միլիոն եվրո կվաստակի՝ 2 միլիոն եվրո հավելավճարի հնարավորությամբ: 

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել էր, որ Պոգբայի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը չի երկարաձգվի:

Հիշեցնենք՝ Պոգբան 2012-2016 թվականներին պաշտպանել է «Յուվենտուսի» մարզական պատիվը, իսկ հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա