Logo

Սքոուլզ. «Մանչեսթեր Յունայթեդում» մթնոլորտը «թունավոր» է»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:01 / 12.01.2022ՍՊՈՐՏ

Փոլ Սքոուլզ  «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է ակումբում տիրող իրավիճակի մասին:

«Ո՞վ է ցանկանում գնալ այս ակումբ: Այստեղ խառնաշփոթ իրավիճակ է: Մթնոլորտը «թունավոր» է:

Մենք գիտենք, որ Ռոնալդուն, Պոգբան, Վարանը, Մատիչը մեծ փորձ ունեն և նվաճել են գավաթներ, բայց մնացած խաղացողները չեն ապացուցել, որ բավական լավն են ինչ-որ բան նվաճելու համար։

Այս խաղացողներից ոմանք արդեն բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել: Ռեշֆորդը շատ հանդիպումներ է անցկացրել, բայց կարո՞ղ ենք մի օր տեսնել, որ այս տղաներն իրենց ներուժն են իրագործում:

Արդյոք նրանք երբևէ բավական լավը կլինե՞ն գավաթներ նվաճելու համար: Արդյոք Մագուայրը բավական լա՞վն է, Լինդելոֆը բավական լա՞վն է: Մենք շարունակում ենք խոսել, թե որքան լավն են նրանք, բայց նրանք չեն կարողանում խաղադաշտում ցուցադրել այն, ինչն ակնկալվում է նրանցից»,- Goal-ը մեջբերում է Սքոուլզի խոսքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա