Logo

 Սքոթի Պիպեն-կրտսերը պատրաստվում է միանալ «Լոս Անջելես Լեյքերսին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:45 / 24.06.2022Բասկետբոլ
Սքոթի Պիպեն-կրտսեր

21-ամյա պաշտպան Սքոթի Պիպեն-կրտսերը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի հետ պայմանավորվել է համաձայնագիր կնքելու մասին, հայտնում է ինսայդեր Շեմս Չարանիան։

Պիպեն-կրտսերը «Չիկագո Բուլզի» կազմում 90-ականներին 6 անգամ NBA-ի չեմպիոն դարձած լեգենդար բասկետբոլիստ Սքոթի Պիպենի որդին է։ NCAA-ի «Վանդերբիլտ» թիմում հանդես եկած երիտասարդ բասկետբոլիստը չէր ընտրվել այս տարվա դրաֆտում։ Նախորդ մրցաշրջանում Պիպեն-կրտսերի միջին արդյունավետությունը կազմել է 20,4 միավոր, 3,6 խլում և 4,5 փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա