Logo

«СЭ». Զախարյանը հազիվ թե համաձայնի «Բարսելոնա» տեղափոխությանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.09.2021ՍՊՈՐՏ
. Զախարյանը հազիվ թե համաձայնի Բարսելոնա տեղափոխությանը - «СЭ». Զախարյանը հազիվ թե համաձայնի «Բարսելոնա» տեղափոխությանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» հետաքրքրված է Ռուսաստանի հավաքականի ու Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով:

Ռուսական «Спорт-Экспресс»-ը հաղորդում է, որ 18-ամյա ֆուտբոլիստը հազիվ թե համաձայնի «Բարսելոնա» տեղափոխությանը, եթե անգամ ակումբից առաջարկ ստանա: Ֆուտբոլիստի մերձավորները վստահ են՝ Զախարյանի մարզական կարիերայի զարգացման համար հարթ ընթացք է պետք, իսկ «Բարսելոնա» տեղափոխությունը մշուշոտ հեռանկար է կանխատեսում խաղաժամանակի տեսանկյունից:

Զախարյանի գործակալը, անդրադառնալով թեմային, հայտնել էր, որ կատալոնական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով իր հետ կապ չի հաստատել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա