Logo

Սեբալյոսի ապագայի վերաբերյալ որոշում է կայացվել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.08.2020ՍՊՈՐՏ
Սեբալյոսի ապագայի վերաբերյալ որոշում է կայացվել - Սեբալյոսի ապագայի վերաբերյալ որոշում է կայացվել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:07

-

-

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի ապագայի վերաբերյալ որոշում է կայացվել՝ գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Իտալացի հեղինակավոր մարզական լրագրողի պնդմամբ՝ իսպանացի կիսապաշտպանը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Արսենալում» վարձակալական հիմունքով։

Կողմերը պայմանագիր կկնքեն շուտով։ «Ռեալի» համաձայնությունը ևս նախատեսված է շուտով։ «Արքայական ակումբն» սպասում է, որ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի վաճառքն «Էվերթոնին» կայանա, որից հետո ավարտին կհասցվի Սեբալյոսի գործարքը։

Ըստ հաղորդման՝ Արտետան արդեն զանգահարել է ֆուտբոլիստին ու հայտնել, որ համաձայնություն է ձեռք բերվել։

Հիշեցնենք, որ 24-ամյա Սեբալյոսի տրանսֆերային իրավունքները «Ռեալին» են պատկանում 2017 թվականից։ Ֆուտբոլիստի՝ «Արքայական ակումբի» հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա