Logo

Սեբալյոսը մոտ է իսպանական այլ ակումբ տեղափոխվելուն

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 28.12.2021ՍՊՈՐՏ
Dani Ceballos

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Բետիս», որտեղ հանդես էր գալիս մինչև «Արքայական ակումբ» տեղափոխվելը:

Լրագրող Ռուդի Գալետին հաղորդում է, որ անդալուզյան ակումբն իսպանացու տրանսֆերի համար կվճարի 15 մլն եվրո: Կողմերը մոտ են համաձայնության գալուն, քննարկվում են պայմանագրի եզրափակիչ դրույթները:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել ՏՈԿԻՈ 2020-ին ստացած վնասվածքի պատճառով:

Նախորդ երկու մրցաշրջանները Սեբալյոսը վարձակալությամբ անցկացրել է «Արսենալում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա