Logo

9 տարի անց վերադարձ հայրենիք. Ջովինկոն պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:15 / 08.02.2022ՍՊՈՐՏ
Սեբաստիան Ջովինկո

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Սեբաստիան Ջովինկոն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել Ջենոան ներկայացնող «Սամպդորիայի» հետ՝ հայտնում է իտալացի հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ռոմանոն նշում է, որ քիչ անց Ջովինկոն բուժզննում կանցնի ջենոական թիմի համար:

35-ամյա հարձակվողը հանդիսանում է Թուրինի «Յուվենտուսի» սան: Թուրինյան թիմում Ջովինկոն ընդհատումներով հանդես է եկել 2006-2013 թվականներին: «Յուվենտուսում» անցկացրած 132 խաղում դարձել է 20 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ: Իր կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ նաև իտալական «Էմպոլիում», «Պարմայում», ամերիկյան «Տորոնտոյում» և արաբական «Ալ-Հիլալում»: Արաբական թիմից իտալացին հեռացել է 2021 թվականի օգոստոսին, որից հետո մնացել է առանց ակումբի: Իտալիայի ազգային հավաքականի կազմում Ջովինկոն անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հավելենք՝ Սեբաստիան Ջովինկոն Իտալիայի Ա Սերիայում անցկացրած 190 խաղում խփել է 40 գոլ և կատարել 38 գոլային փոխանցում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա