Logo

Աղբյուր. «Բորուսիան» պայմանավորվել է Հալանդին փոխարինողի հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:03 / 19.06.2022ՍՊՈՐՏ
null

«Այաքսի» ռմբարկու Սեբաստիան Ալեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»:

Bild-ի հաղորդմամբ՝ գերմանական ակումբը համաձայնության է հասել 27-ամյա ֆուտբոլիստի հետ:

Գործարքի կայացմանը պակասում է միայն տրանսֆերային արժեքի շուրջ ակումբների համաձայնությունը: «Մեղուները» պատրաստ են վճարել 33 մլն եվրո, ամստերդամյան թիմը պահանջում է 38 մլն եվրո: 

Դորտմունդում վստահ են, որ հարձակվողը հաջողությամբ կկարողանա փոխարինել «Սիթի» տեղափոխված Էրլինգ Հալանդին:

2021/22 մրցաշրջանում «Այաքսի» կազմում անցկացրած 42 խաղում Ալեն խփել է 34 գոլ ու կատարել 9 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա