Logo

Ֆետելը կմասնակցի Ավստրալիայի Գրան պրիին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:28 / 31.03.2022Ֆորմուլա 1
null

«Ասթոն Մարտինը» սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է, որ թիմի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելն ապաքինվել է կորոնավիրուսից ու կարող է մասնակցել Ավստրալիայի Գրան պրիին:

Նոր մրցաշրջանի առաջին երկու փուլերում գերմանացի պիլոտին փոխարինել է թիմի պահեստային ավտոարշավորդ Նիկո Հյուլկենբերգը: Մեկնարկային էտապում նա գրանցել է 17-րդ արդյունքը, իսկ Սաուդյան Արաբիայում՝ 12-րդ ցուցանիշը: Թիմի մյուս ներկայացուցիչ Լենս Սթրոլը գրանցել է համապատասխանաբար 12-րդ և 13-րդ արդյունքը:

Հատկանշական է, որ 2007 թվականից ի վեր՝ Սեբաստիան Ֆետելի համար Բահրեյնի Գրան պրին առաջինն էր, որ մարզիկը բաց թողեց: Գրան պրիներում նրա ակտիվում կար 279 անընդմեջ մեկնարկ այնպիսի թիմերի կազմերում, ինչպիսիք են «Տորո Ռոսոն», «Ռեդ Բուլը», «Ֆերարին» և «Ասթոն Մարտինը»:

Ավստրալիայի Գրան պրին նշանակված է ապրիլի 10-ին Մելբուրնի «Ալբերտ-Պարկ» մրցուղիում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա