Logo

Սեբաստյեն Ալեն՝ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:47 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Դորտմունդի «Բորուսիան» «Այաքսից» ձեռք է բերել կենտրոնական հարձակվող Սեբաստյեն Ալեի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է «մեղուների» պաշտոնական կայքը:

Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: 

28-ամյա իվուարցին նոր թիմում ելույթ կունենա «9» համարի մարզազգեստով, որով խաղում էր «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Էրլինգ Հալանդը:

Transfermarkt-ի համաձայն՝ գործարքի արժեքը կազմել է 31 մլն եվրո՝ եվս 4 մլն եվրո հավելավճարի հնարավորությամբ: Գործարքի արժեքը ռեկորդային է դորտմունդյան ակումբի համար:

2021/22 մրցաշրջանում Ալեն ակումբային մակարդակում անցկացրել է 42 խաղ, խփել 34 գոլ, կատարել 9 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա