Logo

Ռոմանո. Ալեն այսօր բուժզննում կանցնի գերմանական գրանդի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:47 / 23.06.2022ՍՊՈՐՏ
Սեբաստյեն Ալեն

Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Սեբաստյեն Ալեն այսօր բուժզննում կանցնի Դորտմունդի «Բորուսիայի» համար՝ տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կողմերը ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ համաձայնության են եկել: Գործարքը կարժենա 35 միլիոն եվրո, որը թիմի տրանսֆերային ռեկորդի կրկնություն կլինի:

Գերմանական գրանդն իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացրել է 2016 թվականի ամռանը: Այդ ժամանակ ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն 35 միլիոն եվրոյով «Ռենից» տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա»:

2021/2022 մրցաշրջանում 28-ամյա կոտդիվուարցի գոլահարն Ամստերդամի թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, խփել 34 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: Ալեի պայմանագիրն «Այաքսի» հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա