Logo

«Սեղան սրբողից Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից». Ինչը փոխեց Թոմաս Տուխելի մարզչական կարիերան

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 29.04.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
klopp tuchel - «Սեղան սրբողից Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից». Ինչը փոխեց Թոմաս Տուխելի մարզչական կարիերան

«Ներքին թենիս խաղացող մարզիկը ժամանակի հետ ամենաշատը սկսում է գնահատել ազատ կենտրոնացվածությունը: Նա սկսում է բացահայտել իր ներսի մութ անկյուններն ու գտնել վստահության աղբյուրները: Նա իմանում է, որ ցանկացած հաղթանակի հիմքում ավելորդ ծանրաբեռնվածությամբ չաշխատելն է: Խաղացողը ձգտում է անակնկալ ու անսպասելի խաղաոճ որդեգրել: Դա բացահայտվում է միայն ու միայն այն ժամանակ, երբ հանգիստ է ու ներդաշնակ իր գաղափարների հետ: Միայն թեթև ապրելու և աշխատելու դեպքում կարելի է զարգացնել սեփական սքիլները», – այս խոսքերը առանձնացված են Թիմոթի Գոլվիի «Ներքին թենիս» գրքում: Այն պատահականորեն ընկել է երիտասարդ մատուցող Թոմաս Տուխելի ձեռքը և փոխել է նրա կյանքը:

Փոքր տարիքից խստագույն կարգապահության մեջ ապրող Թոմաս Տուխելը միշտ ձգտել է լինել առաջատար: 6 տարեկանում փոքրիկ Թոմասը հայտնվեց հարազատ քաղաքի ֆուտբոլային թիմում, որը մարզում էր նրա հայրը՝ Ռուդոլֆը: Թոմասը մարզումային առաջին օրից իր հորից սովորել է առաջատարությունն ու աշխարհի տրաբանական ընկալումը: Ֆուտբոլից զատ, Թոմասը, միևնույն ժամանակ խաղացել է վոլեյբոլի դպրոցական թիմում, որտեղ իրեն դրսևորել է որպես մարզիչ:

«Չնայած երիտասարդ տարիքին, Թոմասը շատ խելացի էր: Նա հեշտությամբ կողմնորոշվում էր լավագույն խաղացողների հարցում ու արագորեն նրանց վերցնում էր իր թիմ՝ մրցակցին թուլացնելու համար, քանի որ միշտ էր ցանկանում հաղթել: Խաղի ժամանակ նա իր թիմակիցներին ստիպում էր խաղալ այլ դիրքերում, ինչը խառնում էր մրցակցի խաղաքարտերը: Եվ դա նրան միշտ հաջողություն էր բերում», – հպարտությամբ հիշում է Թոմաս Տուխելի դպորցական մարզիչ Հանս Կոմը:

Fu c3 9fball 201 - «Սեղան սրբողից Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից». Ինչը փոխեց Թոմաս Տուխելի մարզչական կարիերան

1987 թվականին Կրումբախի դպրոցական ֆուտբոլի թիմը մասնակցում էր հանրապետական առաջնությանը, որտեղ հասավ մինչև եզրափակիչ ու հիմնականում Թոմաս Տուխելի ջանքերով հաղթանակ տարավ: Համեստագույն թիմի դեմ պայքարում էին մայրաքաղաքային հարուստ թիմերը, բայց Տուխելի գործոնը վճռորոշ եղավ հաթանակի գործում: Այդ հաղթանակը աննկատ չմնաց. «Աուգսբուրգի» ներկայացուցիչները հրավիրեցին 15-ամյա հեռանկարային կիսապաշտպանին: Նման առաջարակը չեն մերժում: Նոր քաղաք տեղափոխվելուն պես, Տուխելը սկսեց համառորեն մարզվել ռոբոտի պես:

«Նա երբեք ալկոհոլ չէր օգտագործում: Ընկերները գալիս էին ստադիոն կամ գնում էին փաբ գարեջուր խմելու, իսկ Թուխելը եթե և գնում էր այդ խրախճանքներին, խմում էր միայն ջուր: Բայց հիմնականում նրան կարելի էր գտնել խաղադաշտում՝ միայնակ գնդակով խաղալիս», – հիշում է նույն Կոմը:

career ending injury at SSV Ulm 960x722 - «Սեղան սրբողից Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից». Ինչը փոխեց Թոմաս Տուխելի մարզչական կարիերան

«Աուգսբուրգում» խաղալու 4 տարվա ընթացքում մարզիչները նրա մեջ տեսան պաշտպանի լավ որակներ: 190 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը, որը գերազանց է տեսնում դաշտը, տիրապետում է առաջին փոխանցման կուլտուրային՝ իսկական հայտնություն է ցանկացած մարզչի համար: Սակայն, երբ եկավ պրոֆեսոնալ պայմանագիր կնքելու ժամանակը, «Աուգսբուրգը» փակեց դուռը նրա առաջ ու դուրս թողեց թիմից:

Լոլոզ պաշտպանի հետ ցանկացավ աշխատել Բունդեսլիգա-2-ում ելույթ ունեցող «Շտուդգարտը»: Նոր թիմում նա հույս ուներ զարգացնելու իր ֆուտբոլային ունակությունները, նույնիսկ հրավեր եղավ Գերմանիայի երիտասարդական հավաքականից: Սակայն 2 տարվա մեջ մարզիչները նրան դաշտ դուրս բերեցին ընդամենը 8 անգամ: Թոմաս Տուխելը չհանձնվող տեսակ է. նա վստահ էր, որ արժանի է խաղալ լավագույն թիմերում: Բոլորին դա ապացուցելու համար նա ավելի «ներքև իջավ» և ընտրեց երրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Ուլմի» առաջարկը:

Մեր ընտրանին

Երկարատև չարչարանքներից հետո Տուխելը վերջապես գտավ իր խաղը: Նա անմիջապես դարձավ թիմի առանցքային խաղացողը՝ 69 խաղում դառնալով 3 գոլի հեղինակ: 1997-ին Տուխելի կյանքում տեղի ունեցավ առաջին շրջադարձային պահը. «Ուլմի» մարզչի պաշտոնում նշանակվեց Ռալֆ Ռանգնիկը: Տակտիկական ու մարզչական ֆանատներն անմիջապես լեզու գտան, նրանց միջև խաղային քիմիան շատ ուժեղ էր: Թվում էր՝ ամեն ինչ բարեհաջող է զարգանում Տուխելի համար, սակայն, ինչպես հաճախ է լինում, իր դաժան խոսքն է ասում նորին ստորություն վնասվածքը:

16119907432 - «Սեղան սրբողից Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից». Ինչը փոխեց Թոմաս Տուխելի մարզչական կարիերան

Նոր մրցաշրջանից առաջ, երբ «Ուլմը» սկսում էր իր ելույնթերն արդեն երկրորդ Բունդեսլիգայում, Տուխելի ծունկը չդիմացավ. խաղերից մեկի ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստը կտրեց խաչաձև կապաններն ու մենիսկը: Բայց Տուխելը արեց ամեն ինչ վերականգնվելու համար: Ավելի քան 1 տարի անց Տուխելը նորից պատրաստ էր դաշտ դուրս գալուն: Ռանգնիկը նրան շատ էր գնահատում ու ևս մեկ շանս տվեց: Ներակումբային երկկողմանի մարզման խաղին մասնակցելու առաջին 10 րոպեից հետո Ռանգնիկը արձանագրեց անհքելի փաստ. Տուխելի կարիերան ավարտված է:

Կյանքից ու ֆուտբոլից հիասթափված Տուխելը որոշեց առհասարակ ջնջել ֆուտբոլն իր կյանքից. Ուլմի հրուշակեղենի գործարանում աշխատելուց հետո նա վերադարձավ Շտուտգարտ: Այստեղ նախկին ֆուտբոլիստն ուսումնասիրեց բիզնես-մենեջմենթ ու տեղավորվեց RadioBar որպես մատուցող: Ամեն անգամ «Ուլմի» հաջողությունների մասին լսելիս՝ Տուխելն ավելի էր զայրանում: Բիզնես-մենեջմենթ սովորելուց հետո՝ նա աշխատանքի տեղավորման գործակալությունում գրասենյակային աշխատողի թափուր հաստիք էր փնտրում, երբ նրա ձեռքում հայտնվեց Թիմոթի Գոլվիի հիշյալ գիրքը:

thomas tuchel has micro managed mainz into europe 960x539 - «Սեղան սրբողից Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից». Ինչը փոխեց Թոմաս Տուխելի մարզչական կարիերան

Գոլվին ժամանակին եղել է թենիսիտ ու մարզիչ, և նրա գրական աշխատությունը Տուխելի համար դարձավ հենակետային: Այդ ժամանակ շատ քչերն էին իրար կապում հոգեբանությունն ու մարդու ֆիզիկական վիճակը: Գոլվինի գիրքը դարձավ ժամանակակից մարզչական աշխատանքի լավագույն դասագրքերից մեկը, իսկ Տուխելը՝ դրա անվիճելի հետևորդը: Գրքի մտքերն ապագա մարզիչը անգիր արեց ու փոխեց կյանքի մասին բոլոր պատկերացումները. նա գիտակցեց ժամանակի սխալները և ընդունեց, որ միայն ռոբոտացած մարզումները չեն կարող արդյունք ապահովել. անհրաժեշտ է նաև հոգեկան հանգստություն:

«Այդ գիրքը բացահայտեց իմ բոլոր թերությունները և շրջադարձորեն փոխեց իմ կյանքը», – մի առիթով գրքի մասին ասել է Հենրիխ Մխիթարյանը: 2013-ին «Չելսի» տեղափոխվելուց հետո, գրքի իր օրինակը նվեր էր ստացել Անդրե Շյուռլեն: Օբամեյանգը նույնպես սերտել է գրական աշխատութունը, իսկ Տուխելի՝ «Բորուսիայից» հեռանալու օրերին հայտարարել է, որ նա իր կարիերայի լավագույն մարզիչն է, որի հետ ինքն աշխատել է: «Նա մի փոքր խելագար է. ճիշտ ինձ նման», – ասել է Օբամեյանգը:

GettyImages 97509538 scaled 1 960x640 - «Սեղան սրբողից Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից». Ինչը փոխեց Թոմաս Տուխելի մարզչական կարիերան

Բախտի բերմամբ թե պատահմամբ, գիրքը «կրծելու» ընթացքում նրան հիշեց Ռալֆ Ռանգնիկը, որը նրան տեղավորեց «Շտուտգարտում»: 6 տարի մանկապատանեկան թիմերի հետ աշխատելուց հետո, Տուխելին վստահեցին «Աուգսբուրգ-2»-ն ու «Մայնց-2»-ը: Մարզչական կարիերան սկսելուց 9 տարի հետո միայն Տուխելը ստացավ գլխավոր մարզչի աթոռը. նրան վստահեցին համեստ «Մայնցի» հիմնական թիմը:

Ժամանակին, մանկապատանեկան թիմերում աշխատելիս, Տուխելը շփվել է բազում մասնագետների հետ, որոնցից մեկը՝ Հերման Բադշտուբերն էր: «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Խոլգեր Բադշտուբերի հայրը Տուխելի համար նույնքան կարևոր նշանակություն ունի, որքան Ռալֆ Ռանգնիկը: Լինելով «Շտուտգարտի» ակադեմիայի տնօրեն՝ Բադշտուբեր-ավագը Տուխելին տվեց «քարտ-բլանշ» և երիտասարդների հետ աշխատելու ազատություն: Այդպես Տուխելն աշխարհի համար բացահայտեց Մարիո Գոմեսին, Սամի Խեդիրային ու Անդրե Շյուռլեին:

1092094 imgw968 960x540 - «Սեղան սրբողից Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից». Ինչը փոխեց Թոմաս Տուխելի մարզչական կարիերան

Տարիների ընթացքում Տուխելը ցանկանում էր դառնալ մեծագույն ֆուտբոլիստ. խանգարեց ծանրագույն վնասվածքը: Գուցե այս պահին նա լիներ իր հարազատ դարձած քաղաքներից մեկի լավագույն մենեջերներից մեկը, բայց սովորելու անսպառ ձգտումը նրան դարձրեց ժամանակակից ֆուտբոլի լավագույն մասնագետներից մեկը: 15 տարվա ընթացքում Տուխելը սեղան մաքրողից հասավ ՉԼ եզրափակիչ:

«Հարմարվիր, կամ մեռիր: Անհրաժեշտ է միշտ փոխվել ու զարգանալ: Պետք է ամեն պահի պատրաստ լինես փոխել ոճդ հանուն կոլեկտիվի: Այդպես կարելի է աճել ու զարգանալ, այլապես կդոփես տեղում», – ոսկի խոսքեր, որոնք գուցե պետք գան Ժոզե Մոուրինյոյին:

«Կարմիր Մոուրը կաշին չի փոխում». Ինչու է քանդվում Մոուրինյոյի մարզչական կարիերան ու ինչ անել հիմա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա