Logo

Սեկուլիչ․ «Կարծում եմ՝ կհաղթենք նաև մրցակցի հարկի տակ»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.07.2019Հայկական ֆուտբոլ
2Z7A4773 - Սեկուլիչ․ «Կարծում եմ՝ կհաղթենք նաև մրցակցի հարկի տակ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:03

-

-

«Ալաշկերտի» կիսապաշտպան Դանիլո Սեկուլիչը, որը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլի առաջին խաղում Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիայի» հետ մրցավեճում (3-1) դարձել է գոլի հեղինակ, հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Շատ բարդ խաղ էր մեզ համար: Կարծում եմ՝ լավ աշխատանք կատարեցինք ու լավ խաղացինք: Շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին, մարզիչներին, նախագահին, կարճ ասած՝ ամբողջ ակումբին: Մենք արժանի էինք այս հաղթանակին: Կարծում եմ՝ ավելի լավ կխաղանք Հյուսիսային Մակեդոնիայում և դուրս կգանք որակավորման 2-րդ փուլ:

Իհարկե, 3-1 հաշիվը լավ արդյունք է մեզ համար: Կարծում եմ՝ կհաղթենք նաև մրցակցի հարկի տակ: Արժանի էինք այս հաջողությանը: Միգուցե կարող էինք 1 գոլ ավելի խփել և հաշիվը դարձնել 4-1: Բայց գրանցված հաշիվն էլ ինձ գոհացնում է:

Երջանիկ եմ գոլ խփելու կապակցությամբ: Գոլ խփելն իմ աշխատանքը չէ, բայց շատ ուրախ եմ և, կարծում եմ, կցուցադրեմ լավագույն որակներս նաև մյուս խաղում: Շնորհակալ եմ բոլոր թիմակիցներիս, քանի որ չէի կարողանա մրցակցի դարպասը գրավել առանց նրանց օգնության: Շնորհակալություն յուրաքանչյուրին»,- ասել է Սեկուլիչը:

Հայկ Իշխանյան․ «Չեմ ուզում՝ այս հանդիպման հաշիվը հիշելով մասնակցենք պատասխան խաղին» (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա