Logo

Սելարայանն ու «Կոլումբուս Քրյուն» նոր պայմանագիր են կնքել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 03.12.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Screenshot 1 6 - Սելարայանն ու «Կոլումբուս Քրյուն» նոր պայմանագիր են կնքել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Կոլումբուս Քրյուի» հետ՝ հաղորդում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը կնքել են նոր՝ 3 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2024 թվականին: Պայմանագրում ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու կետ կա:

Նշենք, որ Լուկաս Սելարայանն Օհայո նահանգի թիմին միացել է 2020 թվականի մրցաշրջանից առաջ: 29-ամյա հայ ֆուտբոլիստը վերջերս արժանացավ թիմի՝ 2021 թվականի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակին:

«Վերջին երկու մրցաշրջաններում Լուկասն ապացուցել է, որ ՄԼՍ-ի լավագույններից է: Մենք ուրախ ենք նրա հետ նոր պայմանագիր կնքելու համար»,- ասել է ակումբի նախագահ և գործադիր տնօրեն Թիմ Բեզբատչենկոն:

Սելարայանն ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում անցկացրած 48 խաղում(40-ը՝ մեկնարկային կազմում) դարձել է 18 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Սելարայանն այս տարի իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա