Logo

Սելարայանը հերթական գոլն է խփել ՄԼՍ-ում (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.11.2021Հայկական ֆուտբոլ
Խաղի մանրամասները

ԱՄՆ, ՄԼՍ, Կանոնավոր խաղաշրջան

07 Նոյեմբեր 2021 - 00:30

2

Կոլամբուս Քրյու

0

Չիկագո Ֆայր

1 - 0 Լուկաս Մանուել Սելարրայան - 31`

2 - 0 Miguel Berry - 58`

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլումբուս Քրյուն» երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Ֆիկագո Ֆայրի» դարպասը:

Հանդիպման առաջին գնդակը 31-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի ու «Քրյուի» ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը:

Սելարայանը եղել է մեկնարկային կազմում ու մասնակցել ամբողջ խաղին:

Այս տարի Լուկասը ՄԼՍ-ում 32 խաղի է մասնակցել՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք՝ այս հանդիպումը վերջինն էր Սելարայանի թիմի համար ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանում: «Կոլումբուսն» Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը՝ չկարողանալով նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա