Logo

Սելենա Գոմեսը գունավոր սպասքի հավաքածու է թողարկել

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:53 / 17.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Սելենա Գոմես

Երգչուհի Սելենա Գոմեսը Our Place ապրանքանիշի հետ համագործակցությամբ սպասքի հավաքածու է ներկայացրել։ Այն ներառում է տապականեր, կաթսաներ, ափսեներ և բաժակներ: Յուրաքանչյուր իր ներկայացված է երգչուհու սիրելի 2 գույնով՝ վարդագույն և կապույտ։ Այդ մասին գրում է Hypebeast-ը։

«Ես հաճույք եմ ստանում կերակուր պատրաստելուց։ Այս հավաքածուն ինձ նման խոհարարների համար է, որոնք ցանկանում են բազմաֆունկցիոնալ և հեշտ օգտագործվող ապրանքներ»,- ասել է Գոմեսը։

Հավաքածուի վաճառքի 10%-ը կտրամադրվի Selena's Rare Impact Fund-ին։ Կազմակերպությունն օգնություն է ցուցաբերում մտավոր առողջության խնդիրներ ունեցող մարդկանց։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա