Logo

Սելֆի, որի արդյունքում վնասվել են Դալիի և Գոյայի կտավները

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 19.02.2019ՄՇԱԿՈՒՅԹ
SELFI museum 1 - Սելֆի, որի արդյունքում վնասվել են Դալիի և Գոյայի կտավները

Մահացու սելֆիներ շատ են եղել, իրականում մի քանի տարվա ընթացքում սելֆիների պատճառով ավելի շատ մահվան դեպքեր են եղել, քան գիշատիչների հարձակումներից, բայց լուսանկարչական այս վտանգավոր սովորությունը նույնքան «ճակատագրական» է արվեստի գործերի համար:

Euronews-ը գրում է՝ վերջերս Ռուսաստանում՝ Եկատերինբուրգի Արվեստի միջազգային կենտրոնը սելֆիի պատճառով մեծ ծախսեր է արել: Չորս երիտասարդ կին պատկերասրահի նկարների մոտ սելֆի անելու պահին կոտրել են արգելապատնեշը, ինչի արդյունքում Ֆրանցիսկո Գոյայի և Սալվադոր Դալիի մեկական կտավներն ընկել են ու ապակու պատճառով վնասվել:

Գործի առթիվ ոստիկանությունը հետաքննություն էր սկսել, սակայն պատասխանատվության չի ենթարկել կանանց: Վնասված արվեստի գործերի անուններն ու արժեքը նույնպես չի հրապարակվել:

Նյութը պատրաստեց՝ Տաթև Մանուկյան 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա