Logo

Գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային մրցաշարում

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:41 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Semyon Danielyants

Իտալական Բերգամոյում գեղասահքի IceLab International միջազգային մրցաշարին մասնակցած Հայաստանի միակ ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը 2-րդ տեղն է գրավել երիտասարդ մենասահորդների պայքարում։

Կարճ և կամավոր ծրագրերի հանրագումարում հայ մարզիկը վաստակել է 162,13 միավոր՝ իրենից առաջ թողնելով միայն իտալացի Մատեո Նալբոնեին։ Վերջինս իր հաշվին գրանցել է 174,03 նիշ։ Մրցանակային եռյակը 158,22 միավորով եզրափակել է ֆրանսիացի Կորենտին Սպինարը։ 

Նշենք, որ կարճ ծրագրում Դանիլյանցը գրանցել էր 3-րդ, իսկ կամավորում՝ 2-րդ ցուցանիշը՝ տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա