Logo

Սեն-Պյերն ասել է՝ ով կարող է գահընկեց անել Կամարու Ուսմանին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:00 / 02.05.2022Խառը մենամարտեր
null

UFC-ի լեգենդար մարտիկ Ժորժ Սեն-Պյերը, որին շատերը համարում են բոլոր ժամանակների ամենաուժեղ միջինքաշայինը, կարծում է, որ միջին քաշային կարգի ներկայիս չեմպիոն Կամարու Ուսմանը չպետք է թերագնահատի իր մրցակիցներին:

«Ոչ ոք անպարտելի չէ: Ես նույնպես կարծում եմ, որ Ուսմանը լավագույնն է իր դիվիզիոնում, սակայն նա անպարտելի չէ: Դժվար է չեմպիոն դառնալը և առավել դժվար է տիտղոսը պահպանելը: Այս պահին Կամարուն ֆենոմենալ տեսք ունի, սակայն Խամզաթ Չիմաևը կարող է տհաճություններ պատճառել նրան և պարտության մատնել: Նաև կնշեի Լեոն էդվարդսկին»,- Սեն-Պյերի խոսքը փոխանցում է MMA News-ը:

Հավելենք, որ «նիգերական մղձավանջը» (այդպես են ասում Ուսմանին) 5 անգամ պաշտպանել է չեմպիոնական գոտին և այս պահին համարվում է UFC-ի լավագույն մարտիկը՝ անկախ քաշային կարգից:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա