Logo

Սեննիկովը մեկնաբանել է Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքականում խաղալու որոշումը

14:33 / 08.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին պաշտպան Դմիտրի Սեննիկովը մեկնաբանել է թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքականում ելույթ ունենալու որոշումը:

«Նորմալ եմ վերաբերում, որ Տիկնիզյանը որոշել է խաղալ Հայաստանի հավաքականում: Եթե նա հայկական արմատներ ունի, ապա կարող է խաղալ նաև այդ երկրի հավաքականում:

Օրինակ, երբ կատարվում է բրազիլացի ֆուտբոլիստների «տեղայնացում», որոնք առհասարակ ռուսական արմատներ չունեն՝ բացասաբար եմ գնահատում այդ քայլը:

Միգուցե Տիկնիզյանը կկարողանար խաղալ Ռուսաստանի հավաքականում, քանի որ մենք միշտ խնդիրներ ենք ունեցել եզրային պաշտպանների գծում»,- Սեննիկովի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը խաղացել է Ռուսաստանի Մ19, Մ20, Մ21 հավաքականներում և անցկացրած 16 խաղում խփել է երեք գոլ:

23-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ «Բանակայինների» գլխավոր թիմում նա խաղացել է 2017-2021-ին։ 2020 թվականին պաշտպանը վարձավճարով ելույթ է ունեցել Կուրսկի «Ավանգարդում», իսկ «Լոկոմոտիվի» կազմը համալրել է 2021-ի ամռանը։ 

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 18 խաղի ու դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա