Logo

«ՀՀ վարչապետի գավաթ» վազքարշավը՝ սեպտեմբերի 21-ին

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:03 / 29.06.2022ՍՊՈՐՏ
ՀՀ վարչապետի գավաթ վազքարշավ

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 21-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը՝ հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը:

Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից ժամը 13:00-ին։ Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Մրցավազքն անցկացվելու է տարիքային 3 խմբով, ինչպես նաև առանձին հաշվարկով՝ աթլետիկայով զբաղվողների մասնակցությամբ։

  • 1-ին տարիքային խումբ՝ 2005-2007 թթ. ծնված դպրոցականների համար (2 կմ) (աղջիկներ և տղաներ),
  • 2-րդ տարիքային խումբ՝ 2004-1987 թթ. ծնված կանայք, 2004-1982 թթ. ծնված տղամարդիկ, (10 կմ),
  • 3-րդ տարիքային խումբ՝ 1986 թ. ծնված և բարձր տարիքի կանայք, 1981 թ. ծնված և բարձր տարիքի տղամարդիկ, (10 կմ),
  • աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները, առանց տարիքային սահմանափակման խմբով, (10 կմ):

Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները:
Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

1-ին տարիքային խմբում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները պարգևատրվելու են համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (կանայք և տղամարդիկ)՝ դրամական մրցանակներով.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա